Արթուր Դավթյանը՝ իր հրաժարականի և Մանվել Գրիգորյանի մեղադրանքի լրացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի գործով հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ, հետևաբար՝ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող: Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով պաշտպանության նախարարության կազմակերպված միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Մանվել Գրիգորյանի պաշտպանի հայտարարության մասին հարցին, թե գլխավոր դատախազն անձամբ է հանդիպել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարների հետ և ասել, որ համամիտ է նրանց տեսակետին:

«Շատ սխալ մեկնաբանություն է դա: Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, գիտեք՝ մինչև իմ իջնելն էր հրապարակվել: Բնականաբար՝ դատախազությանն իր ունեցած հիմքերով, փաստերով ներկայացրել է բողոք: Այնպես որ՝ որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ ցուցարարներին էլ հորդորել է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին դիտարկվել որպես ճնշում արդարադատության վրա:

Նա նշեց նաև, որ բավարար ու ակնհայտ ապացույցների դեպքում Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կլրացվի. «Քրեական գործերով ճնշող մեծամասնության դեպքերում սկզբնական և ավարտական փուլերով մեղադրանքները տարբերվում են»:

Իսկ թե ինչ դրվագներ են ներգրավվելու գործում, Արթուր Դավթյանն այս պահին չկարողացավ ասել: «Քննությունը դեռևս չի ավարտվել։ Կան դրվագներ, որոնցով բավարար չափով ապացույցներ կան, կան դրվագներ, որոնցով դեռ քննությունն ընթանում է, և ապացույցների ծավալը պետք է մեզ թույլ տա՝ որոշելու՝ փոխելու ենք, թե՞ չենք փոխելու»,- նշեց գլխավոր դատախազը:

Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին էլ Արթուր Դավթյանը հրաժարվեց պատասխանել: «Ինձ թվում է՝ լուրջ հարցերն ավարտվեցին»,- ասաց գլխավոր դատախազն ու հրաժեշտ տվեց լրագրողներին:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Մելքոնյան