Տատյանա Վալովայան օրինակելի է համարում Հայաստանի՝ ԵՏՄ շուկա ապրանքների արտահանման ցուցանիշը

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ԵՏՄ անդամ երկրները հայ գործընկերներից սովորելու բան ունեն՝ եվրասիական շուկայում ապրանքների արտահանման մասով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով ղրղըզ լրագրողի հարցին:

Լրագրողը նկատեց, որ ԵՏՄ-ն արտահանման համար մեծ հնարավորություն է տալիս, սակայն անցյալ տարում իրենց երկրից դեպի ԵՏՄ այլ երկրներ արտահանումը շատ քիչ տոկոսով է աճել: Նա հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ կառույցի շրջանակներում իրականացնում են ավելի շատ ներմուծում, քան արտահանում:

Վալովայան կարծում է, որ Ղրղզստանի գործընկերները ոչ լիարժեք են օգտագործում այն պոտենցիալը, որ առկա է: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս՝ ռուսները, բելառուսները, ղրղզները, ղազախները հայ գործընկերներից սովորելու ինչ-որ բան ունենք: Նրանք, չնայած բարդ աշխարհագրական դիրքին, սիստեմատիկ կերպով իրենց ապրանքներն արտահանում են մեր շուկա: Այս առումով մենք, այդ թվում ղրղզ գործընկերները սովորելու բան ունենք նրանցից»,-նշեց Վալովայան:

Նա, այնուամենայնիվ, նաև նկատեց, որ 2017-ին Ղրղզստանում ապրանքների արտահանումն աճել էր 21 տոկոսով:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժ է ստացել 2015 թ.հունվարի 1-ից: