Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Արսենալի» ընդհանուր խմբում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խումբ. տեղեկացնում է arsenal.com-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը թիմի հետ մարզվում է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում: