«Հայրենիքի պաշտպան». նախագահն ազդարարեց հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար նոր ծրագրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայրենիքի պաշտպանի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ազդարարեց «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մեկնարկը։

«Ծրագիրը միտված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և հաշմանամություն են ձեռք բերել։ Այդ անձանց թիվը, ցավոք, քիչ չէ, և այդ անձինք իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական,  քաղաքական, տնտեսական կյանքին, հետևաբար՝ «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինվորներին՝ աշխատանք գտնել։ Այսինքն՝ այս նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակի, նախագահի ինստիտուտի, համալսարանների, հասարակական կազմակերպություննրի, բարեգործական կառույցների և բիզնեսի միջև»,- Բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Արմեն Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ այս ծրագրի շրջանակում պատրաստվում են ՀՀ նախագահականում աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող 2-3 քաղաքացու։

«Այս ծրագրի առաջին բազեն մեր Գոռ Դարմանյանն է, որն ապրիլյան պատերազմի հերոսներից է, և այսօր աշխատում է նախագահի աշխատակազմում»,- ասաց Արմեն Սարգսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան