«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել: Factor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նա նշեց, որ հունվարի 27-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը, ով ազատազրկման էր դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելն առանձնապես խոշոր չափերով):

«Նա նախկինում ևս դատապարտված է եղել՝ 6 անգամ։ Հունվարի 27-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, սակայն Արմեն Նազարյանը հրաժարվել է հոսպիտալացվել։ Երեկոյան կրկին դատապարտյալի ինքնազգացողությունը վատացել է, ժամը 23։30-ին շտապօգնության աշխատողներն այցելել են Նազարյանին և արձանագրել նրա կենսաբանական մահը»,- ասաց Նոնա Նավիկյանը։

 

Աղավնի Սուքիասյան