Հայաստանը՝ «Կրոնական ցուցանիշների» վարկանիշի առաջին հորիզոնականում
Եվրոպական երկրների շարքում Հայաստանն ու Վրաստանն ամենամեծ թվով հավատացյալներն ունեն, հայտնում է PEW հետազոտական կենտրոնը։
«Կրոնական ցուցանիշների» վարկանիշում լավագույն հնգյակում են նաև Բոսնիան և Հերցոգովինան, Ռումինիան և Հունաստանը։
6-9-րդ հորիզոնականներում Ուկրաինան, Բուլղարիան, Բելառուսը և Ռուսաստանն են, որտեղ յուրաքանչյուր տասը մարդուց առնվազն երեքը վստահ է, որ Աստված գոյություն ունի:
Հավատացյալների թվի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում: Այս երկրներում Աստծո գոյությանը հավատում է բնակչության ընդամենը 10 տոկոսը: