Այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների շատ ցածր ցուցանիշ ենք ունեցել․ Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.01.2019 | 13:18Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ Զինված ուժերում մեծածավալ աշխատանք է կատարվել: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մասնավորապես՝ փոփոխություններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պարտաստության նկատմամբ: Իրային և բազմակողմանի ապահովման ոլորտում բարեփոխումներ իրականացրեցինք»,- հավելեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների փոքր թիվ ենք ունեցել. «Դա եղել է և՛ քաղաքական պայմանավորվածությունների, և՛ մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»:
Մանրամասները՝ տեսանյութում