Ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Արցախը բանակցային կողմ դարձնելու հարցը. ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում Հայաստանը քննարկում է Արցախը բանակցային կողմ դարձնելու հարցը: Հունվարի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին, թե Փարիզում տեղի ունեցած վերջին՝ 4 ժամ տևած հանդիպման ժամանակ արդյո՞ք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկվել է Արցախը բանակցային կողմ դարձնելու հարցը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Այո՛, իհարկե: Այս բոլոր հարցերը հնարավորության սահմաններում քննարկման առարկա են»:

Նրա խոսքով՝ 20 տարի ձևավորված է եղել բոլորիս հայտնի ձևաչափ, որի շրջանակում տեղի են ունեցել բանակցությունները:

«Սա պրագմատիկ խնդիր է մեզ համար: ՀՀ վարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և ընտրված է ՀՀ ժողովրդի կողմից: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընտրված են Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից: Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Սա բանակցությունների արդյունավետության համար է»,- հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ԱԳ նախարարի խոսքով՝ դրանք վերաբերում են ռիսկերի նվազեցմանը:

«Մենք ունենք Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, դրան ավելացել է նաև Դուշանբեն: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ կան նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում և սահմանին, և սա նպաստավոր է, չէ՞: Որևէ հարց դուրս չի եկել: Մեզ համար ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում