ՔԿԾ-ն Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում նրա կյանքին սպառնացող վտանգները կանխելու համար. Արտակ Զեյնալյան

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահվանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

«Սիրելի ընկերներ,

հարգելի հետևորդներ

Մհեր Եղիազարյանի մահվան, հանկարծամահ լինելու մասին իմացել եմ, ինձ զեկուցել են՝ ամիջապես, 26.01.2019թ լուսաբացին. ցավում եմ ու ափսոսում: Ցավում եմ կյանքից հեռացած յուրաքանչյուրի համար՝ անկախ պատճառներից, հանգամանքներից ու առանց խտրականության: Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունը Մհերի ընտանիքի անդամներին, հարազատներին ու բոլոր նրանց, ում ցավ է պատճառել Մհերի մահը: Կատարվածի մասին երկու օր հետո եմ բացատրություն տալիս Ձեզ, քանզի որոշ հանգամանքներ ենթակա էին պարզման, իսկ առանց դրանց երկխոսությունս լիարժեք չէր լինի և այդ ընթացքում Արդարադատության նախարարի տեսակետները, դիրքորոշումները, արտահայտությունները կարող էին ազդեցություն ունենալ պարզման ենթակա հարցերի վրա կամ կարող էր ստեղծել տպավորություն, որ դրանք ազդեցություն են ունեցել:

Հարգելիներս. Մհերը, հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Այսինքն, դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր և մինչև հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը)՝ պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում: Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ գնահատեք ինքներդ. հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը: Մասնագետների կողմից առաջին ընդունելությունը կատարվել է «Նուբարաշեն» տեղափոխվելուց 24 ժամը չլրացած՝ 06.12.2018թ (Մհերը քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել դեկտեմբերի 5-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո)։

Հայտարարած հացադուլի դադարեցման և խնդիրն իրավական միջոցներով կարգավորելու նպատակով բաժնի աշխատակիցները կատարել են ամենօրյա ընդունելություններ, իրականացրել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ։ Դեկտեմբերի 6-ից հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հիմնարկի երկու հոգեբանների կողմից կատարվել է 35 ընդունելություն, իսկ իրավաբանի կողմից՝ 4։ Հունվարի 23-ին էլ կատարվել է ընդունելություն՝ հիմնարկի ստացիոնար մասնաշենքը սպասարկող խմբի ղեկավարի կողմից: Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական:

Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմն, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք են տարել Մհերի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: 17.01.2019թ Մհերը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Մյուս մանրամասներն արդեն գիտեք, որ հացադուլից դուրս գալուց շուրջ տասն օր հետո, Մհերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և հրավիրված շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:

Քննչական կոմիտեն էլ, տեղյակ եք, հրապարակեց դատաբժշկական փորձաքննության արդյունքը. մահը վրա էր հասել սրտամկանի ինֆարկտի պատճառով: Մի քանի հավելյալ տվյալ էլներկայացնեմ ՔԿՀ-ի կողմից Մհերին տրամադրված բուժօգնությունից․ 1. 18.12.2018թ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, 2. 24.12.2018թ Մհերի ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 17:25 կանչվել է շտապ օգնություն, 17:40-ին ժամանած բուժօգնության բրիգադը ժամը 18:45-ին վերջինիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրականացվել է որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն. ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։ 3. 09.01.2019թ, կրկին ինքնազգացողության վատթարացման պատճառով ժամը 16:40-ին կանչվել է շտապ օգնություն: 17:15 ժամանած բուժօգնության բրիգադը ժամը 17:40-ին Մհերին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն. պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել։ 4. 22.01.2019թ զննվել է թերապևտի կողմից, գանգատվել է ընդհանուր թուլությունից, առաջարկվել է շարունակել հսկողությունը հիմնարկի ստացիոնար պայմաններում։ 5. 25.01.2019թ ևս մեկ անգամ զննվել է նյարդահոգեբույժի կողմից, ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում՝ գիտակցությունը եղել է պարզ, կողմնորոշումը՝ ճիշտ։

Կարծում եմ, որ քրեակատարողական ծառայությունը Մհերի հացադուլի ընթացքում իրականացրել է հնարավոր ամենը՝ հացադուլի ընթացքում և դրանից հետո նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նվազեցնելու ուղղությամբ՝ կազմակերպելով նրա հետազոտումը և բուժօգնության իրականացումը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ քաղաքացիական բուժհաստատությունում: ՔԿՀ-ի ու նրա անձնակազմի գործողություններից ու վերաբերմունքից բավարարված են եղել նաև Մհերի ընտանիքի անդամներն ու նրա փաստաբանը:

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահացության յուրաքանչյուր դեպք ցավալի է մեզ համար՝ առանց բացառության, թե ինչի արդյունքում և հետևանքով է մահը վրա հասել: Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ ևս՝ անձի կալանավորման պատճառների ու հիմքերի հետ Արդարադատության նախարարությունն առնչություն չունի և իրավունքի էությունից բխում է, որ՝ չպետք է ունենա. Նախարարությունը պատասխանատու է դատարանի որոշումը կատարելու համար»,- գրել է նա: