72 ժամում Վրաստանում իշխանափոխություն կանեմ. Միխեիլ Սաակաշվիլի

Լուրեր

28.09.2026 | 16:03
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է հայրենիք վերադառնալ և իշխանափոխություն կատարել։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Rustavi 2 հեռուստաընկերության եթերում. հաղորդում է korrespondent.net-ը:

Նախկին նախագահը, որի նկատմամբ Վրաստանում այժմ հետախուզում է հայտարարված, պատրաստվում է հայրենիք վերադառնալ այն դեպքում, երբ համոզված կլինի, որ առնվազն 72 ժամ երկրում ազատ տեղաշարժի իրավունք կունենա։

«Սա խաղաղ իշխանափոխության իմ սցենարն է»,- նշել է Սաակաշվիլին։

Նա նաև հայտարարել է, որ պայքարում է Վրաստանի ներկայիս ղեկավարների՝ մասնավորապես Բիձինա Իվանիշվիլիի վարած քաղաքականության դեմ։

Սաակաշվիլին Վրաստանի  այժմյան դրությունը հոգեբուժարանի հետ է համեմատել․ «Վրաստանի իշխանություններն ինձ հիշեցնում են այն պահը, երբ հոգեկան հիվանդները բժիշկներին հոգեբուժարանում են փակում։ Այժմ ամենակարևորն այդ հիվանդներին առանց ողբերգության, բռնության ու զոհերի չեզոքացնելն է»։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին և նրա դեմ  հարուցված մի շարք քրեական գործեր կան։ Վրաստանի նախկին նախագահը այս պահին բնակվում է Նիդեռլանդներում։