Եվրոպական դատարանի ապագա դատավորի թեկնածուներին ընտրելու ենք 20 հոգով, որոնցից մեկը ես եմ լինելու․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ընդգրկվել է եվրադատարանի դատավորների ընտրության հանձնաժողովում, նշանակվել է որպես հիմնական անդամ, ինչը նշանակում է, որ 47 անդամ պետություններից ձևավորվող Եվրոպական դատարանի ապագա դատավորի թեկնածուներին ընտրելու են 20 հոգով, որոնցից մեկն էլ Մարուքյանն է լինելու։

«Սա շատ կարևոր լծակ է մեր պետության, մեր պատվիրակության և ինձ համար»,- հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նշանակվել է նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, իսկ դիտարկում է կազմակերպության անդամ 47 պետություններում մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության չափանիշներին համապատասխանությունը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը նույնպես մոնիթորինգի տակ է, և այդ հանձնաժողովում մեր երկրից միայն ինքն է ընդգրկված:

«Երկու հանձնաժողովներն էլ շատ կարևոր են, ես նշանակվել եմ իմ քաղաքական խմբի կողմից, և այդ հնարավորությունը պետք է ծառայեցվի ի շահ մեր հնարավորությունների մեծացման»,- հավելեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան