Անտեղի է հայտարարությունը, թե Քննչական կոմիտեն կարող է ազդել փորձագետների վրա. Նաիրա Հարությունյան

Լուրեր

20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
Բոլորը

Երեկ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին և նշել, որ պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա:

«Մասնավորապես՝ որտե՞ղ է կատարվելու փորձաքննությունը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ է արձանագրելու փորձաքննությունը»,-ասված է Արփինե Հովհաննիսյանի գրառման մեջ, որին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից Factor.am-ին տեղեկացնում են, որ փորձագիտական կենտրոնը գործում է այլ գերատեսչության ենթակայությամբ, ինչը ևս մեկ անգամ գալիս է հերքելու այն մտահոգությունը, թե նախաքննական մարմինը կարող է որևէ կերպ ազդել եզրակացության արդյունքի վրա:

«Եթե տիկին Հովհաննիսյանը նման մտահոգություններ ունի, ապա շտապում եմ փարատել այդ մտահոգությունները և ևս մեկ անգամ նրան հիշեցնել, որ Քննչական կոմիտեն գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետևաբար խոսք անգամ չի կարող լինել փորձագետների վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ»,-ասաց  Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն,  երեկ մահացած Մհերի Եղիազարյանը 2015 թվականի գարնանը, աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ–ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով , սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ հինգ տարի ժամկետով:

2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել:

2018 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը դատախազութան միջոցով ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու: 2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը և պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ: Հացադուլից շուրջ 10 օր հետո՝ այսօր առավոտյան, Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը: