«Դժվար թե անձը, ում վրա ծանր մեղադրանքներ են դրվել, մինչև մահ հացադուլ աներ, եթե առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցեր չունենար». իրավապաշտպան. medialab.am

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Մհեր Եղիազարյանի մահը փաստում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մեծ հաշվով մտածողության փոփոխություն չի եղել անձի առողջության և կյանքի պահպանման հարցերում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո սա հայաստանյան քրեականատարողական հիմնարկներում անձի կյանքի ու առողջության նկատմամբ վերաբերմունքի առաջին աղմկահարույց և ամոթալի դեպքն է:

«Ցավալի է այն, որ ես չեմ իմացել, որ մեր օրերում կա կալանավոր, որը հայատարարել է հացադուլ:Սա փաստում է, որ մեծ հաշվով փոփոխություն չկա,- ասում է իրավապաշտպանը։-Ինքս տեղեկացված չեմ եղել, որ այդպիսի դեպք կա, ես չեմ իմացել, որ կա դատապարտյալ, որը հայտարերել է հացադուլ։ Եվ ես այդ հարցում ներողություն եմ խնդրում բոլորից»։

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը:

Նա նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել, այսինքն՝ 44 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունվարի 26-ի վաղ առավոտյան մահացել է:

Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով: Նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով խափանման միջոցի փոփոխություն: Մարդու իրավունքների պաշտպանի հետ ավելի վաղ ունեցած հանդիպման ժամանակ Եղիազարյանը բարձրացրել էր իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարցը և ասել, որ հացադուլ է հայտարարել: Նաև ասել էր, որ ուներ սիրտ-անոթային հիվանդություն, ինչը համատեղի չէր խափանման միջոցի հետ:

«Հացադուլից շուրջ 10 օր հետո՝ այսօր առավոտյան, Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից»,-նշված է պաշտոնական պարզաբանման մեջ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ցավալի է համարում այն, որ կալանավորի հայտարարած հացադուլի մասին բավարար տեղեկատվություն չի եղել, հասարակությունը տեղեկացված չէր, այնինչ մարդը 44 օր գտնվել է հացադուլի մեջ:

«Աղմուկ չի եղել, փաստորեն հասարակությունը չի իմացել այդ դեպքի մասին: Բայց դա ամենևին չի արդարացնում Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը այդ դեպքի հետ կապված»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը,-

Իշխանյանը նշում է, որ իր սուբյեկտիվ տեսակետն այն է, որ «դժվար թե անձը, ում վրա ծանր մեղադրանքներ են դրվել, մինչև մահ հացադուլ աներ, եթե առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցեր չունենար»:

«Դժվար թե նա դիմեր այդ ծայրահեղ քայլին, գնար հացադուլի մինչև մահ: Սա բավական լուրջ խնդիր է, գուցե մեղադրանքն այն չի եղել: Մի փոքր իմ ասածում մի գուցե սուբյեկտիվիզմ կա, բայց չեմ կարծում, որ այդպիսի հանցագործության մեջ մեղադրվող մարդը նման սկզբունքային քայլի գնար»,- հավելեց նա:

Անկախ ամեն ինչից, ըստ Իշխանյանի, հարց է ծագում՝ համապատասխան մարմինները, դատախազները, քննիչները, արդարադատության նախարարությունը արդյոք ամեն ինչ արե՞լ են, որ այդ մահը տեղի չունենա:

«Ես նկատի ունեմ՝ խափանման միջոցը փոխելու հարցը, Արդարադատության նախարարության որոշումով նրան հիվանդանոց տեղափոխելը՝ կյանքը փրկելու համար, և այլն: Սպասենք, թե ինչ ցույց կտա ծառայողական քննությունը, բայց համենայնդեպս սա ամենամեղմ որակավորմամբ կարելի է գնահատել անփութություն, անտարբերություն մարդկային ճակատագրի  վերաբերյալ, ինչը նույնպես հանցագործություն է: Այսինքն՝ նոր իշխանությունների օրոք ազատազրկման վայրերում մարդկանց առողջության պահպանման հարցերում փոփոխոթյուն չկա»,- ասում է Իշխանյանը: