Դիլիջանի ոլորաններում մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 26-ին, ժամը 23:28-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին բախվել են «Daf» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1984 թ.): Ա. Ե.-ն տեղում մահացել է:

Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Ա. (2001 թ.), Ս. (1983 թ.), Ա. (2016 թ.), Ս. (1959 թ.), Դ. (1965 թ.) Բ.-երին և Ս. Մ.-ին (1990 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Տավուշ» բժշկական կենտրոն: Այնուհետև Ա., Ս., Դ. Բ.-երը և Ս. Մ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. և Դ. Բ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Բ.-ն և Ս. Մ.-ն գտնվում են հետազոտման փուլում:

Տուժածներից Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: