Պարգևավճար ստանալու պահին չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը. Դավիթ Խաժակյան

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն, անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարներին, հիշեցրել է, որ դրանք ստանալու պահին չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը:

Դավիթ Խաժակյանը  մասնավորապես  գրել է․

«Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի թիվ տրված պարգևավճարներից: Հիշեցնեմ, որ պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը:

Այսպիսով քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը:
Քաղաքապետի տեղակալը ստացել է 1.309.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի շուրջ եռապատիկը:

Քաղաքապետի մյուս երկու տեղակալները ստացել են 886.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը:

Վարչական շրջանի ղեկավարները, ում աշխատանքային մեկ ամիսը նոր էր լրացել, ստացել են աշխատավարձի 100%-ի չափով:

Այսքանը հրապարակված մասի վերաբերյալ, մնացյալ թվերի համեմատականը կհասկանանք հրապարակումից հետո:

Հ.Գ. Խոսքս ուղղում եմ այն պաշտոնյաներին, ովքեր ստացել են այս գումարները և առավել ևս ում հետ անձամբ առիթ եմ ունեցել շփվելու. դեռևս նախորդ տարվանից: Այս հարցում ունեցել եմ մեկ խնդիր, ապահովել այս կարգադրության հրապարակայնությունը, ինչը օրենքի պահանջ է: Չեմ թերագնահատում ձեր աշխատանքը և ինձ թույլ չեմ տա արտաբերել քաղաքապետի այն միտքը, ուղղված ԵԼՔ-ի ավագանու անդամներին, թե 55.000 դրամ փոխհատուցում ստանալով մենք գումար ենք փոշիացրել: Հույս ունեմ, որ մեր խմբակցության քննադատությունները անձնական չեք ընկալում քանզի դրանք անձնավորված չեն և ուղղված են մեր համատեղ գործին»: