Սայաթ-Նովա գյուղը հրաժարվել է պարգևավճարներից ու դրանք տրամադրել մանկապարտեզին
Քաղաքականություն
27.01.2019 | 14:00Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ավագանին որոշել է կրճատել բյուջեով նախատեսված 1 200 000 դրամ պարգևավճարները և դրանք ուղղել մանկապարտեզին։
Այս մասին գրված է Սայաթ-Նովա համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Լավ օրինակ ենք առաջարկում Ձեզ: Եթե մանկավարժը, զինծառայողը, հաշմանդամը, մանկապարտեզում աշխատող դայակն ու դաստիրակը չունեն 13 -րդ աշխատավարձ, մնացածի մասին խոսք լինել չի կարող»,- ասված է գրառման մեջ։