Մի երկրում, որտեղ թոշակառուն 40 հազար դրամ է ստանում, բյուջեից մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա. Բաբկեն Թունյան

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պարգևավճարների հարցին:

Գրառման մեջ ասված է.

«Պարգևավճարների հետ կապված 3 բան ասեմ.

1. Միշտ համոզված եմ եղել և եմ, որ պատասխանատու և բարձր որակավորում պահանջող պաշտոնյաներին պետք է պատշաճ վարձատրել։ Հակառակ դեպքում դա կբերի կա՛մ կոռուպցիայի, կա՛մ կադրերի արտահոսքի խնդրի։

2. Ներկայիս պայմաններում վարձատրության խնդիրն անուղղակիորեն լուծվում է պարգևավճարների միջոցով։ Ծրարով աշխատավարձին կամ կաշառքին փոխարինել է պարգևավճարը։ Դա, իհարկե, ժամանակավոր լուծում է։ Այլ հարց է, որ պարգևավճարի չափը պետք է քննարկել՝ կախված կոնկրետ պաշտոնյայի աշխատանքի օբյեկտիվ ու համակողմանի գնահատականից։

3. Էս ամեն ինչի հետ մեկտեղ՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ամենակարևոր բաներն են։ Ես իրավաբան չեմ ու ինձ համար կարևոր էլ չի՝ պաշտոնյաներն օրենքով պարտավո՞ր են մանրամասն տեղեկատվություն տալ իրենց եկամուտների մասին, թե ոչ։

Հարցը ավելի խորքային է։Մի երկրում, որտեղ թոշակառուն 40 հազար դրամ է ստանում, բյուջեից մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա, մանրամասն ներկայացնի՝ ինչ է ստացել, երբ, ինչքան ու ամենակարևորը՝ ինչի համար։ Ու դա պետք է անի առաջինը հենց ինքը՝ սեփական կամքով ու նախաձեռնությամբ։
Տնտեսական հեղափոխությունը պիտի սկսվի յուրաքանչյուրի մտածելակերպի ու մոտեցումների հեղափոխությունից»։