«Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը, փաստորեն, 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
27.01.2019 | 10:50Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը, փաստորեն, 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնականում:
Եթե 2019-ին նույնքան առաջընթաց արձանագրենք, կհայտնվենք լավ երկրների առաջին տասնյակի մատույցներում:
Իհարկե, նման ինդեքսներն ու առաջընթացները ոչ մի այսրոպեական արդյունք չեն տալիս, բայց բարձրացնում են երկրի գրավչությունը՝ տուրիզմի, ներդրումների իմաստով: Այնպես որ, չարժե թերագնահատել»: