Մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական արդյունքներ ունենալու համար. վարչապետ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե ինչ ընթացիկ ներդրումային ծրագրեր կան և ինչ վիճակում են դրանք, ինչ ունենք անելու ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս թեման կարևոր է Դավոսի համաժողովին մեր պատվիրակության մասնակցության ֆոնին: Ուզում եմ ասել, որ Դավոսում մենք մի շարք միջազգային գործընկերների, կորպորացիաների և ընկերությունների ներկայացոցիչների հետ ունեցանք հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան:

Մասնավորապես, «Մարիոթ» ընկերության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հաստատվեց, որ 2019 թվականի ընթացքում Երևանում «Մարիոթ»-ի կառավարման ներքո գտնվող ևս մեկ հյուրանոց կբացվի: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարի հետ պայմանավորվեցինք, որ նրանք առաքելություն կուղարկեն ՀՀ՝ քննարկելու, թե ինչ ոլորտներում նրանք կարող են ներդրումներ իրականացնել և Հայաստանին ցուցաբերել աջակցություն:

eBay ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցինք այն խնդիրները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունենում են eBay-ից գնումներ կատարելիս: Պայմանավորվեցինք, որ այդ հարցը նրանք կքննարկեն և լուծումներ կգտնենք: ՎՏԲ բանկի հետ, ինչպես գիտեք, աշխատում ենք Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար:

Լեհաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր երկրների էկոնոմիկայի նախարարները կաշխատեն և կփորձեն դուրս բերել այն կոնկրետ ոլորտները, որտեղ լեհական ներդրումները կարող են օգտակար լինել:

Սինգապուրի փոխվարչապետի հետ ունեցանք խոսակցություն, որը կապված է, մասնավորապես, ավիափոխադրումների հետ: Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որ Սինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի:

Շվեյացրիայի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի մեր երկրին, որովհետև այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա»:

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների հետ կապված հարցերը: «Գյումրիի օդանավակայանի հետ կապված իրենք սպասում են մեր որոշումներին, որպեսզի ամբողջ թափով շարունակեն ներդրումային ծրագիրը: Գյումրիի օդանավակայանի շուրջ շեշտը դրվելու է բյուջետային ավիաընկերությունների վրա: ՎԶԵԲ-ի հետ խոսակցությունը վերաբերում էր փոքր և միջին բիզնեսի համար մատչելի վարկային միջոցներ ներգրավելու գործընթացին:

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք առաջարկեցին, որպեսզի Հայաստանում նույնպես նմանատիպ հիմնադրամ ստեղծվի՝ հետագա արդյունավետ համագործակցության համար, որը հետաքրքիր առաջարկ է և պետք է քննարկենք:

Մենք հանդիպումների ընթացքում բոլոր գործընկերներին հրավիրել ենք մասնակցելու բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար»,- ասել է վարչապետը:

Այնուհետև քննարկվել են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության, դեղագործության, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել ներդրումային տարբեր հայտերի շրջանակում պետական գույքի տրամադրման պայմաններին, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: