Հնարավոր է, որ սթրեսն էլ պատճառ դառնար այսպիսի վախճանի. Մհեր Եղիազարյանի պաշտպան

Լուրեր

05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն օրեր առաջ մերժել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած Մհեր Եղիազարյանին գրավով ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Եղիազարյանի պաշտպան Վահե Արմենակյանը:

Պաշտպանը նաև հայտնեց, որ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին տվել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորեր, առաջարկվել էր նաև գրավ` 5 միլիոն դրամի չափով, բայց այդուհանդերձ դատարանը մերժել էր իրենց կողմից ներկայացված միջնորդությունը:
«Եթե ազատ արձակվեր, շատ հնարավոր է՝ ամեն բան այլ կերպ ընթանար: Մարդը հակված էր դեպի դրականը, եթե իրեն չես ազատում, և ինքը մնում է նույն վիճակում հացադուլի մեջ, հնարավոր է, որ սթրեսն էլ պատճառ դառնար այսպիսի վախճանի»,- ասաց պաշտպանը

Միջնորդության վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ նշելով. «Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդեն հացադուլից դուրս էր եկել: Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»: