Մհեր Եղիազարյանի մահվան համար պատասխանատու են Արդարադատության նախարարն ու ՄԻՊ-ը. իրավապաշտպան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Մհեր Եղիազարյանի մահվան համար պատասխանատու են Արդարադատության նախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը: Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Մհեր Եղիազարյանը  հացադուլի մեջ էր դեկտեմբերի 5-ից, տարածած հայտարարությամբ Եղիազարյանը տեղեկացրել էր, որ չի վստահում քննության ընթացքին, որն էլ պատճառ էր դարձել հացադուլ հայտարարելու:

« ՄԻՊ-ի և արդարադատության նախարարության իմացությամբ այդ մարդը մահացել է: Մարդն ահազանգել է, որ չի վստահում նախաքննությանը, ի՞նչ է արել Մարդու իրավունքների պաշտպանը, երբ հանրությունը տեղյակ չէ, որ այդ մարդը հացադուլի մեջ էր: Ի՞նչ էր մտածում արդարադատության նախարարը, նախարարությունը, նա տեղյա՞կ էր, որ մարդը մահանում է»,- ընդգծում է իրավապաշտպանը, ապա հարց հնչեցնում՝ որևէ մեկը հետաքրքրվե՞լ էր՝ ինչո՞ւ Մհեր Եղիազարյանը չէր վստահում նախաքննությանը. «Ո՞նց կարելի է թողնել, որ 21-րդ դարում մարդը մահանա քրեակատարողական հիմնարկում, սա ամոթ է արդարադատության նախարարության համար և խոսում է իրենց անգործության մասին»:

ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Տիգրան Տոնոյանի փոխանցմամբ՝ Մհեր Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ին և դուրս էր եկել հացադուլից հունվարի 17-ին։
Նա նաև ասաց, որ հացադուլ հայտարարելու դեպքում անմիջապես բժիշկներ են ժամանում, և հացադուլավորը 24 ժամ գտնվում է բժիշկների հսկողության տակ. «Հացադուլը դադարեցնելուց հետո բավականին երկար ժամանակ անձը շարունակում է գտնվել դինամիկ բժշական հետազոտության տակ»:
Հարցին՝ ո՞րն է եղել մահվան պատճառը, Տիգրան Տոնոյանն ասաց՝ այս պահին միայն հայտնի է, որ նա հանկարծամահ է եղել, իսկ պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Դեպքի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք նաև Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակից, որտեղից մեզ ասացին. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ»:
ՄԻՊ-ից նաև տեղեկացրեցին, որ շուտով կհրապարակվի թեմայի վերաբերյալ Պաշտպանի պաշտոնական հայտարարությունը:

Հիշեցնենք՝ Մհեր Եղիազարյանը Haynews.am կայքի պատասխանատուն էր: Եղիազարյանը ՀՔԾ կողմից կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին: Նա մեղադրվում էր կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության համար՝ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով:

Շողիկ Գալստյան