Այն, որ Ադրբեջանը զինավարժություններ է անում, բնավ չի խոսում այն մասին, որ իր ժողովրդին խաղաղության է նախապատրաստում. Գ. Այվազյան

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ադրբեջանը փորձում է համապատասխան խողովակներով իր ուզած տեղեկությունը փաթաթել հանրության պարանոցին, հող հանձնելու մասին հայտարարությունները դրանց շարքից են. այսօր հրավիրվածասուլիսի ընթացքում ասաց ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանին հող զիջելու մասին ռուս քաղաքագետ Ս. Տարասովի հայտարարությանը:

Նա նշեց, որ Արցախի հարցում Հայաստանում կոնսեսուս կա: «Այս դեպքում գործում է մեկ սկզբունք՝ հող հանձնողը կհանձնվի հողին, և թե´ ներկա, թե´ ապագա իշխանությունները չեն գնա ժողովրդի կամքի դեմ»,- ասաց նա:

Այվազյանը նշեց, որ թեև հիմա սահմանում հանդարտություն է. «Սակայն  դա հանդարտություն է փոթորկից առաջ, ու Ադրբեջանը պատրաստվում և սպասում է հարմար պահի, որ հարձակվի: Իսկ ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին, ապա այն, որ Ադրբեջանը ակտիվորեն զինավարժություններ է անում, դա  բնավ չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը խաղաղության է նախապատրաստվում»: