Անգլիայի բանկը հրաժարվել է Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը վերադարձնել 1,2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը վերադարձնել 1,2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները, գրում է Bloomberg-ը:

Բանկը նման որոշում է կայացրել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ճնշման ներքո:

ԱՄՆ-ը փորձում է աջակցել իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյին՝ Վենեսուելայի՝ արտերկրում գտնվող ակտիվները նրա ձեռքը տալով, որպեսզի մեծացնի կառավարությունն իր ձեռքը վերցնելու Գուաիդոյի շանսերը:

Վենեսուելայի կենտրոնական բանկի՝ արտասահմանում գտնվող պահուստային ընդհանուր գումարը 8 մլրդ դոլար է: Մնացած գումարի գտնվելու վայրն անհայտ է:

Նշվում է, որ Վենեսուելայի ոսկու որոշակի պաշար պահվում է Թուրքիայում, և ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ համոզելու Թուրքիային, որը Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին Մադուրոյի առանցքային կողմնակիցն է, դադարեցնել ոսկու առաքումը: