Ադրբեջանում այս պահին 130 քաղբանտարկյալ կա․ ԵԽԽՎ-ում համապատասխան զեկույց է ներկայացվել

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի զեկուցող Տորխիլդուր Վարսդոտիրը ԵԽԽՎ ձմեռային նստջաշրջանի ընթացքում Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովներին նախնական հուշագիր է ներկայացրել Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին։

Վարսդոտիրի ներկայացրած փաստաթղթում նշված են եղել  ադրբեջանցի 130 քաղբանտարկյալների անունները և այն, որ Ադրբեջանի համար դա խնդիր էր նույնիսկ 2001 թվականին՝ Եվրոպայի խորհրդին միանալիս։

«Անկախ ամեն ինչից՝ ես, Իրավական հարցերի, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնաժողովներն այս փաստաթուղթը որպես տեղեկատվության աղբյուր ենք ընդունում»,- ասել է Վարսդոտիրը։

Բանախոսը հիշել է նաև 2001 թվականին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի անկախ փորձագետների կողմից «քաղբանտարկյալ» եզրույթի ձևավորումը, որին Հայաստանն ու Ադրբեջանն աջակցում էին։

Վարսդոտիրը նշել է, որ պատրաստվում է ցուցակ կազմել, որում ներառված  կլինեն Ադրբեջանի իշխանությունների՝ յուրաքանչյուր քաղբանտարկյալի  գործին առնչվող մեկնաբանությունները։

«Մեհման Հուսեյնովի, Աֆղան Մուխթարլիի, ինչպես նաև այլ լրագրողների ու բլոգերների գործերը նշանակալի են ու կասկածից դուրս»,- նշել է նա։

Ներկայացված զեկույցի համաձայն՝ քաղբանտարկյալների մեծ մասը  Մուսուլմանական միավորված շարժման կրոնական ակտիվիստներն են, որոնցից շատերը երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել։

Ենթադրյալ քաղբանտարկյալների մի մասն էլ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, որոնք մեղադրվում եմ զանգվածային ցույցեր կազմակերպելու և քննադատություն տարածելու համար։

Նախկին պետական պաշտոնյաների մասով նշված են նախկին դատախազ Ռուֆաթ Սաֆարովի և առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի անունները:

Զեկույցում նշված է, որ Ադրբեջանում մեծ թիվ են կազմում մարդիկ, ում կարելի է քաղբանտարկյալ ճանաչել, և ԵԽԽՎ-ն պետք է հետաքրքրվի այդ մարդկանց ճակատագրերով: