Ծածկադմփոց չենք անելու, պիտի պարզենք. Հայկ Գևորգյանը՝ ՊԵԿ նախագահի և փոխնախագահի ստացած պարգևավճարների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:05
«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը
30.03.2026 | 17:00
Միրչա Լուչեսկուն պատմել է, թե ինչու է ուշագնաց եղել մարզման ժամանակ
30.03.2026 | 16:50
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի «գործընկերները» խնդրել են չհարվածել ռուսական նավթային ոլորտին
30.03.2026 | 16:44
Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին
30.03.2026 | 16:36
Իրանի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:30
ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը
30.03.2026 | 16:21
Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցը կառավարելու համար կոնսորցիում ստեղծելու հարցը
30.03.2026 | 16:12
Ընտրակաշառք են տվել՝ աշխատավարձի տեսքով․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:02
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար
30.03.2026 | 15:53
Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
30.03.2026 | 15:45
Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Բոլորը

Factor.amի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

– Պարոն Գևորգյան, Կառավարությունը Հարկային օրենսգրքում առաջարկած փոփոխություններով նախատեսում է փաստաբանական և հաշվապահական ծառայությունները տեղափոխել ավելացրած արժեքի հարկման դաշտ և սահմանել 20 տոկոս ԱԱՀ։ Ինչո՞ւ է գործադիրը գնում այդ քայլին։

– Հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությունների շուրջ Ազգային ժողովում կլինեն բուռն քննարկումներ։ Որոշ դրույթների նկատմամբ կան տարբեր մեկնաբանություններ, մենք պիտի լսենք նախագծի հեղինակների պատճառաբանությունները, որոնց շուրջ կան տարակարծություններ։ Կլսենք նաև այլ կողմերի հիմնավորումները, որոնք պիտի ապացուցեն, որ ներկայացված նախագիծը լավը չէ։

– Դուք անձամբ ի՞նչ կարծիք ունեք փաստաբանական և հաշվապահական ծառայությունները 20 տոկոս ԱԱՀ-ով գանձելու նախաձեռնության մասին:

– Մինչև իմ կարծիքը ձևավորելը պետք է լսեմ նաև այն կողմերին, որոնք կարծում են, որ առաջարկվող փոփոխությունները լավը չեն։ Բայց ես համոզված եմ, որ կառավարության ներկայացրած նախագծի վերջնական տարբերակը կտարբերվի օրերս ներկայացված տարբերակից: Նախագիծը հանրության դատին հանձնելու տրամաբանությունն այն է, որ լսեն տարբեր կողմերի կարծիքները։

– Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով՝ դա վտանգավոր նախագիծ է և մի շարք ռիսկեր է առաջ բերելու. անհատ ձեռնարկատեր փաստաբաններն ավելացված արժեքի հարկման դաշտ գալուց հետո ակամայից մրցակցության մեջ են մտնելու խոշոր ընկերությունների հետ և կլանվելու են դրանց կողմից կամ նրանց գործունեությունը տեղափոխվելու է ստվեր: Նույնը վերաբերում է նաև հաշվապահական ծառայություններին։ Դիտարկո՞ւմ եք այս մտահոգությունը, և անհատ ձեռնարկատեր փաստաբանների դեպքում որոշ մեղմացումներ կարվե՞ն՝ մինչև նախագիծը կներկայացվի ԱԺ:

– Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, գործնականում՝ չգիտեմ։  ՊԵԿ-ը կամ Ֆինանսների նախարարությունը գուցե կառաջարկեն մի մեխանիզմ, որը կկանխի դա։

– ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հայտարարագրում նշված է, որ ունի 4 մլն 100 հազար դրամ և 105 հազար դոլար, Mercedes-Benz ML 550 ավտոմեքենա,  անհատական բնակելի տուն և տարածք բազմաբնակարան շենքում: Նրա կինը հայտարարագրել է 35 հազար դոլար։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ հայտարարագրել է 47 մլն դրամ։ Այս պաշտոնյաներն արդյո՞ք պետական այն ծառայողներն են, որոնք բարձր պարգևավճար ստանալու կարիք ունեին. նրանցից յուրաքանչյուրը տարեվերջին երկու ամսվա համար ստացել է 8-9 մլն դրամ աշխատավարձ և հավելավճար:

– Իհարկե՝ ոչ։ Դա որքան ձեզ է հուզում, ավելի շատ հուզում է ինձ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան է եղել պարգևավճարը, և նրանք ինչի համար են դա ստացել: Այնպես չէ, որ մենք սա ծածկադմփոց ենք անելու:

– Քննադատողներն ասում են, որ այդ պարգևավճարները նախատեսված են եղել 2018թ. բյուջեով։ Բայց արդյո՞ք սոցիալական այս պայմաններում կամ Կառավարության կողմից խնայողության ռեժիմին անցնելու պարագայում հնարավոր չէր բյուջեի այդ կետը չկատարել և պարգևավճարները գոնե նման տպավորիչ հայտարարագրեր ունեցող պաշտոնյաներին չհատկացնել:

– Իհարկե՝ կարելի էր: Դա ոչ միայն հանրության, այլև իմ և իմ ընկերների շատ բուռն քննարկման թեման է եղել: Եվ եթե նման գումարներ են տրվել, դա շատ ավելի բուռն քննարկման թեմա է դառնալու:

– Մեկնաբանելով այդ պարգևավճարներին վերաբերող հարցը՝ Դավիթ Անանյանը հայտարարեց, թե ՊԵԿ-ում դրանք բարձր են, քանի որ այդ կառույցում կոռուպցիոն ռիսկն է բարձր։ Արդարացվա՞ծ է այս պատճառաբանությունը:

– Եթե մարդ հակված է կոռուպցիայի, ուզում ես պարգևավճարը 2 մլն դրամ, թե 2 մլն դոլար տուր, միևնույնն է: Փողասեր մարդու համար փողը միշտ քիչ է։ Եվ այնքան էլ վստահ չեմ, որ աշխատավարձի բարձրացումը կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակն է:

– 2018թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 9.7 տոկոսով, երկրորդ եռամսյակում՝ 7.5, իսկ երրորդ եռամսյակում՝ 2.7 տոկոսով: Փորձագետները համարում են, որ երկու եռամսյակ անընդմեջ ՀՆԱ-ի աճի բացասական տեմպը տնտեսության մեջ ռեցեսիա է: Կա՞ նման իրողություն մեր տնտեսության մեջ:

– Շատ վախենալու բառ են ասում։ Ռեցեսիա ասողները հիմնվում են մակրոտնտեսական ցուցանիշների 2-3 չոր թվերի վրա և ասում են՝ ռեցեսիա է։ Իրավիճակին ավելի լայն է պետք նայել: Պիտի հաշվի առնել, որ Հայաստանում տեղի է ունեցել այնպիսի հեղափոխություն, որը որոշ խմբերի տնտեսական շահերին է հարվածել: Մենք ունեինք մոնոպոլացված տնտեսություն, քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգ, որն այն խաղի կանոններով, որով ապրում էր տարիներ շարունակ, մի քանի օրվա մեջ վերացավ: Դրանից հետո տրանսֆորմացիա է սկսվում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան