«Այս նախագիծը օրենք չի դառնալու»․ փաստաբանները զգուշացնում են՝ իրենց հարկային բեռի ավելացումից կտուժեն քաղաքացիները և արդարադատությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
30.03.2026 | 18:37
ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico
30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:05
«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը
30.03.2026 | 17:00
Միրչա Լուչեսկուն պատմել է, թե ինչու է ուշագնաց եղել մարզման ժամանակ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նախօրեին հրապարակվել է e-drafts.am կայքում, հարուցել է փաստաբանների դժգոհությունը։ Եթե նախագիծն ընդունվի փաստաբանները կհարկվեն ոչ թե շրջանառության հարկով, այլ՝ ավելացված արժեքի հարկով։ Այսինքն՝ կստացվի, որ նրանց հարկային բեռը մի քանի անգամ կավելանա։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշում է այն բացասական հետևանքները, որոնք կգրանցվեն, եթե այդ նախագիծը կյանքի կոչվի․ «Եթե մենք փաստաբանությանը վնասենք դրանից տուժելու է արդարադատությունը, ավելին՝ սա բերելու է նրան, որ շատ քաղաքացիներ չեն կարողանալու դիմել փաստաբաններին, փոքր ձեռնարկատերերը չեն կարողանալու գործել, հանրային պաշտպանների թիվը պիտի ավելացվի, որի արդյունքում կավելանան նաև պետության ծախսերը»։

Այս իշխանությունները փորձում են կրկնել նախորդների սխալները, Factor.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահը՝ հավելելով, որ վերջին վեց ամիսներին իրենք ստիպված են եղել փաստաբանների իրավունքների պաշտպանության կոչերով հանդես գալ ավելի հաճախ, քան վերջին 4-5 տարիների ընթացում։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ նմանատիպ նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ պետք էր քննարկման դնել։ Ըստ նրա՝ նախագծի ընդունումը կհանգեցնի փաստաբանական ծառայությունների թանկացմանը․ «Մեր ընդհանուր հաշվարկներով հարկային բեռը 5 տոկոսից կհասնի 25 տոկոսի սահմանների, այսինքն՝ մոտ հինգ անգամով կավելանա, որը կանդրադառնա նաև հաճախորդի վրա»։

Երկրորդ խնդիրը, ըստ Զադոյանի, այն է, որ նույն հարկի ռեժիմի պայմաններում աշխատելու պարագայում կխախտվի առողջ մրցակցությունը անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանների և խոշոր իրավաբանական ընկերությունների միջև։ Այստեղ արդեն կտուժեն անհատ ձեռնարկատեր փաստաբանները։

Բացի այդ, Կարեն Զադոյանը ունի մտավախություն, որ փաստաբաններին հարելու նախագծի ընդունումը նրանց կարող է մղել ստվերային գործարքների։

«Այս նախագիծը օրենք չի դառնալու»,- Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝  նշելով, որ նախագծի հեղինակները պատկերացում չունեն, թե ինչ սոցիալական վիճակում են գտնվում փաստաբանները և իրականությունից կտրված են․ «Ես կոչ կանեմ նաև իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի, ի վերջո, բացահայտեն ու ցույց տան, թե սրա իրական նպատակը որն էր»։

Ի դեպ, փաստաբանները վստահեցնում են, որ իրենք վճռական են տրամադրված, և եթե իրենց կարծիքները հաշվի չառնեն՝ պատրաստ են նաև բողոքի ակցիաներ իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան