Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ

Լուրեր

08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու կարևոր հանձնաժողովների անդամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ, տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից. լուրը Factor.am-ի հետ զրւոյցում հաստատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նադամ Անի Սամսոնյանը:

Հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոն հաստատել է նրա թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:

Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) կազմից ներկայացված են ընդամենը երեք հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: ԵԽԽՎ բյուրոն հաստատեց Էդմոն  Մարուքյանի թեկնածությունը նաև որպես Մոնիթորինգի հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը կրկին ներկայացվել էր ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: