«Կեղծիքի, փաստերի աղավաղման վրա կառուցված արտադրանք է». «Մարտի 1»-ի զոհերի հարազատները՝ «Գործ N° մարտի 1» ֆիլմի մասին

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների հայտարարությունն է տարածել, որը ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Մենք` մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատներս, վրդովված ենք «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից: Մեր մշտական դիրքորոշումը եղել է այն, որ պետք է պատասխանատվություն կրեն սպանություններ կատարողները, բայց դրանից առաջ՝ նրանց հրաման տվողները և այդ օրը զենքի գործադրումը հրամայողներն ու թույլատրողները։

Անբարոյականություն ենք համարում մեզնից մի քանիսից և ֆիլմի այլ մասնակիցներից հարցազրույցներ կորզելն այն պատրվակով, թե իբր նկարահանող խումբը, համակրելով բռնաճնշումների զոհերին` ցանկանում էր բացահայտել այդ բռնաճնշումների և սպանությունների մասին ամբողջ ճշմարտությունը՝ ստանալով ականատեսների վկայությունները: Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և՛ ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել են: Մեր զգացմունքներն ու վստահությունը չարաշահելով՝ մեզնից ոմանց նկարահանել և ցուցադրել են մի ֆիլմում, որը սկզբից մինչև վերջ քարոզում է 2008 թ.-ին իշխանության ղեկավարի և զինված խմբերի ղեկավարների իբր անմեղությունը։ Բայց չէ՞ որ նա է եղել պետության ղեկավարը և այն անձանց ղեկավարն, ում ձեռքին այդ օրն այդտեղ զենք է եղել, որից և սպանվել են մեր հարազատները։ Որևէ այլ բարձրաստիճան ոստիկան, զինվորական, քաղաքական գործիչ, որ ղեկավարել է զենք գործադրողներին դեպքի վայրում, որևէ պատասխան չի տվել մեր հարազատների սպանդին վերաբերող որևէ հարցի։ Իսկ դրանց բոլորի այդ ժամանակվա գլխավոր հրամանատարը դեռ տարբեր հնարքներով շարունակում է խուսափել այս հարցի վերաբերյալ բացատրություններ տալուց։ Մեզ համար սա շատ կարևոր և որոշիչ հանգամանք է։

«Հ5» հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմը դիտելով՝ մենք երկրորդ անգամ վերապրեցինք մեր նկատմամբ նվաստացումները, ցինիկ անարգանքը և մեզ ներարկված անհուսությունը, ինչի միջով անցել ենք դեռևս 2008 թ.-ից, երբ իշխանությունը մեզ դարձրել էր քաղբանտարկյալների գործով տուժողներ։ Մեզ` բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում էին ուղղորդել այն մարդկանց դեմ, որոնք ոչ զենք են ունեցել, ոչ սպանել, ոչ էլ սպանելու հրամաններ տվել։ Փոխարենը, արդեն պարզվում է, որ այդ ընթացքում իշխանությունը կեղծում էր սպանությունների բացահայտմանը տանող ապացույցները։

Մենք առաջին անգամ ենք հրապարակային հանդես գալիս այսպիսի հայտարարությամբ և հիշեցնում ենք, որ մինչ այսօր համբերատար և լուռ ենք մեր ցավը քաշել։ Այս ֆիլմում՝ նման անբարոյական ձևով մեզ ներքաշելով՝ կարծես նորից հետ տանեն դաժան 2008 թ.-ը, ուստի մենք այլևս չենք կարող լռել։ Ազատության և ժողովրդավարության համար մեր ժողովրդի պայքարը ֆիլմում ներկայացվել է բացառապես որպես մասսայական անկարգություններ, իսկ բռնապետական իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկված զոհերը ներկայացվել են որպես հանցագործներ և թալանչիներ: Ներկայացնելով ապօրինաբար և դաժանորեն սպանված մեր զավակներին որպես հանցագործներ, նկարահանող խումբը ոչ միայն անարգել է նրանց հիշատակը, վիրավորել մեր զգացմունքները, այլ նաև վարկաբեկել ազատության և ժողովրդավարության համար մղվող մեր ժողովրդի պայքարը:

Մենք դատապարտում ենք մեր զավակների թափված արյան վրա Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու ֆիլմի հեղինակների անամոթ փորձերը՝ որպես ծայրագույն ցինիզմ և կեղծիք: Այդ ֆիլմը նկարահանողներին, ֆինանսավորողներին, ցուցադրողներին և այսուհետ տարածող ԶԼՄ-ներին մեղադրում ենք այդ ամենին մեղսակից լինելու մեջ:

Այս հայտարարությամբ խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին՝ մարտիմեկյան ոճրագործության զոհերի ընտանիքներիս վշտի նկատմամբ հարգանք դրսևորելով չտարածել ու չցուցադրել այդ ֆիլմը։ Մենք չենք ցանկանում դիմել իրավական պաշտպանության, քանի որ ավելի կարևորում ենք խնդրի բարոյական կողմը՝ իրավականի նկատմամբ։

Իսկ իրավական հարթության մեջ մենք էլ առավել վճռականությամբ հետապնդելու ենք մեր շահերն ու իրավունքներն ավելի կարևոր մի գործընթացում՝ մարտիմեկյան սպանդի կազմակերպիչների և այն ի կատար ածողների դատավարությունում, որը, հուսով ենք, մի օր տեղի է ունենալու։

Տկն Ռուզաննա Հարությունյան (զոհված Տիգրան Աբգարյանի մայր)
Պրն Վաչագան Ֆարմանյան (զոհված Արմեն Ֆարմանյանի հայր)
Տկն Լիլիա Մինասյան (զոհված Հովհաննես Հովհաննիսյանի այրին)
Պրն Հովսեփ Խաչատրյան (զոհված Տիգրան Խաչատրյանի հայր)
Տկն Ջեմմա Վարդումյան (զոհված Դավիթ Պետրոսյանի մայր)
Պրն Սարգիս Քլոյան (զոհված Գոռ Քլոյանի հայր)
Պրն Էդիկ Հարությունյան (զոհված Սամվել Հարությունյանի հայր)
Տկն Վարդուհի Բաղդասարյան (զոհված Գրիգոր Գևորգյանի այրի)
Տկն Մարիամ Հովհաննիսյան (զոհված Զաքար Հովհաննիսյանի քույր)»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Factor.am-ը անդրադարձել էր թեմային իր՝ ««Եթե իմանայինք, որ նման անբարոյականություն են նկարելու, կտանեի՞նք մեր երեխեքի գերեզմանին»․ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները դիմելու են դատարան» վերտառությամբ հրապարակմամբ՝ զրուցելով Մարտի 1-ի զոհերից երկուսի ծնողների հետ: