Սխալն ուղղելու համար պետք չէ հակառակ քայլերն անել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Երբ ես խորհրդարանի պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բայց դա չի նշանակում, որ այդ սխալն ուղղելու համար պետք է տրամագծորեն հակառակ քայլերն անել: Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին անդամակցության որոշմանը: Դրանից հետո բազմիցս ասել եմ, որ եթե մենք համարել ենք, որ դա սխալ որոշում է, չի նշանակում, այդ սխալն ուղղելու համար պետք է տրամագծորեն հակառակ քայլեր անենք»,- նշել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո ճի՞շտ էր ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը:

Որպես օրինակ նա նշել է Իրաքի հարցով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը: «Բարաք Օբաման կարծում էր, որ նախագահ Ջորջ Բուշը սխալ է արել՝ Իրաք զորքեր մտցնելով, և նա որոշեց հակառակ քայլն անել. հետ կանչել Իրաքից զորքերը: Եվ մենք ի՞նչ ստացանք: Ստացանք «Իսլամական պետություն»: Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ անդամ է, և չեմ կարծում, որ կտրուկ շրջադարձերն օգտակար են միջազգային հարաբերություններում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմա Հայաստանի ջանքերն ուղղված են ԵՏՄ-ն և ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ դարձնելուն. «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի արդյունավետ, օգտակար և հեռանկարային լինի»: