Արցախի բացակայությունը բանակցային գործընթացից նշանակում է, որ որևէ իրական քայլ չի արվում․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

«Ես առանձնապես սպասումներ չունեմ, որ 2019 թվականին արցախյան հարցի բանակցային գործընթացը կստանա նոր զարգացում։ Չեմ կարծում, որ դրա համար կան նախադրյալներ։ Ամենակարևոր նախադրյալի բացակայությունն այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր մոտեցումը, իր քաղաքականությունը, իսկ դա նշանակում է, որ որևէ իրական բանակցային գործընթաց տեղի չի կարող ունենալ։ Բանակցային գործընթացը, իմ կարծիքով, կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, երբ դրան մասնակցի և որպես հիմնական մասնակից հանդես գա Արցախը․ սա է հուշում նմանատիպ հակամարտությունների կարգավորման վերաբերյալ պատմության փորձը։ Եթե երկու հիմնական կողմերը սեղանի շուրջ չեն նստում և բանակցում, նշանակում է հնարավոր չէ իրական գործընթաց իրականացնել։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ կտեսնեն իրական զարգացումներ արցախյան հարցում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ, անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի խնդրին, ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Խոսելով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից ու ոուսաստանցի վերլուծաբան Տարասովի վերլուծությունից՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Տարասովն,  ինչպես պարզվեց, իր վերլուծությունն արել է իր ենթադրությունների և զգացողությունների հիման վրա՝ չունենալով իրական տեղեկատվություն։

«Այնպես որ պետք է սպասել, Փաշինյանը երբ վերադառնա, կունենա հանդիպումներ քաղաքական շրջանակների հետ, որի ժամանակ էլ այդ հարցերը կպարզաբանվեն։ Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ Արցախի բացակայությունը գործընթացից նշանակում է, որ որևէ իրական քայլ չի արվում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։