Հայաստանի և Վենեսուելայի իրադարձությունների միջև որևէ ասոցիացիա չի կարող լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Անցյալ տարի Հայաստանում և այս օրերին Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների միջև որևէ ասոցիացիա չի կարող լինել: Հունվարի 25-ին Մոսկվայում ԵՀԿ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Վենեսուելայի իրադարձությունները տարբեր են: «Բարեբախտաբար՝ մեզ մոտ բախումներ չեն եղել, չեն եղել զոհեր, իսկ Վենեսուելայում, ցավոք, զոհեր կան: Երկրորդ՝ Հայաստանում տեղի ունեցած գործընթացն ամբողջությամբ համապատասխանել է այն գործընթացներին, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ: Վենեսուելայի դեպքում հասկանալի չէ՝ որքանով է այդ ամենը համապատասխանում երկրի Սահմանադրությանը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի առաջին տպավորությունն այն է, որ վենեսուելական իրադարձությունները հակասահմանադրական են: «Ամեն դեպքում՝ ցանկացած որոշում պետք է առաջին հերթին ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության: Ավելի վաղ ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր առաջնորդ էր հռչակել:

Հավելենք, որ ԱՄՆ-ի, Արգենտինայի, Կանադայի, Պերուի, Կոլումբիայի և մի շարք այլ երկրների իշխանություններն աջակցում են ցուցարարներին՝ պահանջելով Մադուրոյի հրաժարականը: