Դավոսի հանդիպումից ո՛չ Ալիևը, ո՛չ ես արդյունք չէինք ակնկալում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ոչ մի արդյունք չէր նախատեսվում, և ոչ մի արդյունք, ըստ էության, չկա: Հունվարի 25-ին Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը:

«Փաստացի, դրանք բանակցություններ չէին, դա ոչ պաշտոնական շփում էր: Մենք այդպես շփվել ենք նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում: Իհարկե՝ Դուշանբեի հանդիպումից հետո կոնկրետ արդյունքներ եղան: Այսինքն՝ ո՛չ ես, ո՛չ Ալիևը, ո՛չ էլ որևէ այլ մեկը որևէ արդյունք չէինք ակնկալում այդ հանդիպումից»,- հավելել է նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նման ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ինքն ու Ալիևը խոսում են ԼՂ հիմնախնդրի շուրջ իրենց ու հայ և ադրբեջանցի ժողովուրդների ընկալման մասին:

Հարցին՝ արդյոք Ալիևի հետ հանդիպման ժամանակ տարածքների հանձնման և բանակցային սեղան Ստեփանակերտի վերադարձի հարցերը քննարկվե՞լ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հրապարակայնորեն արված իր բոլոր հայտարարություններին:

«Ես բազմիցս ասել եմ, որ այդ բանակցություններում կարող եմ ներկայացնել Հայաստանը, չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ իրենք ինձ չեն ընտրել: Նրանք իրենց նախագահին են ընտրել, ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը: Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ լրագրողներին և քաղաքացիներին հետաքրքիր է, թե ինչի մասին են խոսել Ալիևի հետ, բայց զուտ էթիկապես ընդունելի չի համարում հայտարարել զրույցի բոլոր մանրամասները: