Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը
Տնտեսություն
25.01.2019 | 14:00Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը: Լուրը հայտնել են Կրասնոդարում և Ադիգեայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցչությունները։
Հետ ուղարկման պատճառն այն է եղել, որ Ռուսաստան հասած նարնջի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել: Տեղի լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություններից հետո որոշվել է վերադարձնել ներկրված նարնջի ողջ խմբաքանակը։