Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից 3 մլն դրամի փոխհատուցում է պահանջում՝ իր պատիվն արատավորելու համար

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Ղոնյանը նշեց, որ իրենք հայցադիմումում երկու պահանջ են ներկայացրել, որոնցից մեկով պահանջում են, որպեսզի կայքը հերքի հրապարակված տեղեկությունը, մյուսով՝ պահանջում են փոխհատուցում․ «3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է դրված, պահանջի բավարարման դեպքում այդ գումարը փոխանցվելու է մանկատներից մեկին»։

«Առևտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով հրապարակումը, որի պատճառով Մանվել Գրիգորյանի պաշտպանը հայցադիմում է ներկայացրել, մի կնոջ պատմություն է, որը պնդել է, թե 1991-1992 թվականներին Մանվել Գրիգորյանը 1500 ոչխար վաճառել է թուրքերին։

Պաշտպանը գտնում է, որ այս հրապարակմամբ Մանվել Գրիգորյանի պատվին, արժանապատվությանը վնասող անպատասխանատու հայտարարություններ են արվել, և հայցադիմումը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի նման հրապարակումները պակասեն։

Լիլիթ Շաբոյան