Պարտվել պետք է կարողանալ, դա է ուժ տալիս մարդուն․ Տիգրան Մանսուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երազանքներ ունեմ, որոնք այդպես էլ մնացին անկատար․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ անկեղծացավ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

«Շատ եմ ցավում, ես անգլերեն չսովորեցի, օտար լեզվի չտիրապետեցի։ Այն ժամանակ, ո՞վ կհավատար, որ մեկը քեզ կսովորեցնի օտար լեզու: Ավելի լավ է չխոսենք, թե ինչ է նշանակում օտար լեզու իմանալ սովետի տարիներին»,- ասաց Տիգրան Մանսուրյանը՝ նշելով, որ այսօր բացի ստեղծագործելուց կարդում է, փորձում է հասկանալ ի՞նչ է վիրտուալ իրականությունն ու ի՞նչ է մարդկությանը սպասում դրա հետ կապված։

«Հետաքրքրություններս շատ են, դրանցով փորձում եմ զբաղվել գիշերները, երբ ոչ մի զանգ չի լինում»,- ասաց մաեստրոն։

Խոսելով իր կյանքի հիասթափությունների մասին՝ կոմպոզիտորը նկատեց, որ դրանք հաղթահարելու համար պարտվել իմանալ է պետք։

«Ես տասը տարի տվել եմ Ֆոլքներին։ Այնպես, ինչպես նա է ինձ սովորեցրել իմանալ, թե ինչ է պարտվելը, ոչ մեկ չի սովորեցրել։ Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես հիմնականի հետ քո կապը, քո հավատը, քո եռանդը։ Պարտվել պետք է կարողանալ, դա է ուժ տալիս մարդուն»,- ասաց  ՀՀ ժողովրդական արտիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։