Ումի՞ց կցանկանար Տիգրան Մանսուրյանը լսել իր ծննդյան ամենացանկալի մաղթանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 80-ամյակը։ Մաեստրոյի հոբելյանի կապակցությամբ նախատեսված են մի շարք համերգային ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Տիգրան Մանսուրյանը նշեց, որ հոբելյանական առաջին համերգը կկայանա հունվարի 27-ին Լոս Անջելեսում, որտեղ հնչելու են տարբեր տարիներին իր կողմից գրված տարբեր գործեր, այդ թվում՝  Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը։

«Հաջորդ համերգը կլինի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 30-ին: Հնչելու են կամերային գործեր։ Մարտին մենք կունենանք երկու համերգ. մեկն ամբողջությամբ նվիրված կլինի իմ երաժշտական ստեղծագործություններին, որոնք գրված են Չարենցի ստեղծագործությունների հիման վրա, երկրորդ համերգի ժամանակ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ստեղծագործությունները կկատարվեն։ Այլ համերգային ծրագրերի մասին ևս խոսվում է, սակայն դեռ հստակություն չկա: Կա ցանկություն երեք համերգների փառատոն անցկացնել»,- հոբելյանական համերգների շարքը թվարկեց Տիգրան Մանսուրյանը։

Լրագրողները մաեստրոյից հետաքրքրվեցին՝ ինչպես է անցկացնելու ծննդյան տարեդարձը: «Դա լինելու է ընտանեկան հավաք, ոչ պաշտոնական: Կլինենք մենք ու մենք՝ իմ ընտանիքի անդամներն ու ընտանիքի ընկերները»,- ասաց մաեստրոն:

Հարցին՝ ումի՞ց կցանկանար լսել իր ծննդյան ամենաբաղձալի մաղթանքը, մաեստրոն պատասխանեց. «Ներողություն կխնդրեմ, սենտիմենտալ կարող է հնչել, իմ կնոջից կուզեի լսել, որը չկա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում