«Իմ քայլ»-ում հաջողվել է համաձայնության գալ․ «Ժողովուրդ»

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով եւ դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում: Երեկ եւս խորհրդարանում տեղի է ունեցել խմբակցության հերթական երկուժամանոց նիստը, որի ժամանակ հիմնականում քննարկվել են հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմերի հետ կապված հարցեր:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջնականապես հաստատվել են, թե իրենց անդամներից ով որ հանձնաժողովի կազմում կլինի, ով կլինի փոխնախագահ եւ որ միջազգային պատվիրակությունում ներկայացված կլինեն: Դրանից հետո էլ արդեն ԱԺ խորհրդի նիստում վերջնականապես հաստատվել է «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում» (Եվրանեսթ) պատվիրակության կազմը: Մասնավորապես պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:

Ընդ որում, կազմը հաստատվել է 10 կողմ, 4 դեմ ձայներով, իսկ  «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» առաջին նիստն էլ տեղի կունենա հունվարի 28-29-ին, ասել է թե` եւս մեկ միջխորհրդարանական պատվիրակության լուրջ փորձություն է սպասվում դրսում՝ դիվանագիտական ճակատում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: