Ու՞ր է շտապում Երևանը. Ս. Տարասովը` ղարբաղյան ճակատում նոր զարգացումների մասին

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը regnum.ru կայքում հրապարակված իր՝  «Փաշինյանը Ալիևի գրկում է» հոդվածում անդրադառնում է  հունվարի 22-ին Դավոսում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ըստ Տարասովի՝  Դավոսում  Փաշինյանն ու Ալիևը  իրենց դիրքորոշումներում որոշակի ճշգրտումներ են արել, որ բանակցային գործընթացը առաջ տանեն  փետրվարին սպասվող երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Սրան էլ կարող է հետևել Փաշինյան- Ալիև պաշտոնական հանդիպումը, որը կավատրվի  որոշակի, բայց ժամանակավոր համաձայնագրի ստորագրմամբ։

«Պարզ է, որ  ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի պահպանվի։ Ադրբեջանը այս փուլում  ակնկալում է իր վերահսկողության տակ վերցնել շրջանները, հակառակ դեպքում դժվար թե Հայաստանին սեղմեր իր «դիվանագիտական գրկում»»,- գրում է Տարասովը։ Բացի այդ ռուս քաղաքագետի կարծիքով, Ստեփանակերտի կարգավիճակի,  ինչպես նաև որպես հակամարտության կողմ բանակցային գործընթացում նրա մասնակցության վերաբերյալ  հարցերը, ինչի մասին նախկինում ասում էր Փաշինյանը, հիմա չի դիտարկվում Երևանի կողմից։

«Գործընթացի տրամաբանությունը, որում հիմա ներգրավված է  Փաշինյանը, իրեն թելադրում  է որոշակի  գործողությունների ղարաբաղյան ուղղությամբ։  Պարզ չէ միայն՝ ինչ զիջումների է պատրաստ գնալ Բաքուն։  Ամեն ինչից երևում է, որ Ադրբեջանը տանում է իր « պարտիան» Թուրքիայի հետ միասին՝ Հայաստանի համար պատրաստելով  փաթեթային համաձայնագիր»,- գրում է Տարասովը։

Հայկական և ադրբեջանական կողմի հաճախակի շփումներն ու պայմանավորվածությունները ակնհայտորեն Տարասովի սրտով չեն, ինչպես նաև այն, որ Հայաստանը կարող է որոշակի գործողություններ իրականացնել առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու։

« Ու՞ր է շտապում Երևանը։ Նախկին ղեկավարությունը Ռուսաստանի հետ դաշինքային քաղաքականությունը կասկածի տակ չէր դնում։ Իսկ նոր ղեկավարությունը բալանսավորում է՝ համարելով ,որ Լեռնային Ղարաբաղը իր աքիլեսյան գարշապարն է, որը պետք է բուժել, բայց ոչ այնպես որ երկրի ներսում կտրուկ հասարակական դժգհություն առաջանա»,- իր հոդվածում գրում է ռուս քաղաքագետը։  Վերջինս կարծիքով Ալիևը այս ամենը շատ լավ հասկանում է և օգտագործելով փուլային դիվանագիտության մեթոդները՝ իրավիճակը կհասցնի այն փուլին, որից Երևանը հետդարձի ճանապարհ չունի։

«Ալիևը լուրջ խաղ է սկսել Փաշինյանի հետ և այն դեռ հաջողությամբ տանում է։ Տեսնենք ինչ կլինի»,- այսպես իր հոդվածը եզրափակում է Ստանիսլավ Տարասովը։

Էմմա Չոբանյան