Հայտնաբերվել է մի քանի տասնյակ գողություն կատարած անձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
Բոլորը

Հունվարի 5-ին ոստիկանության Արաբակիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։

Անհայտ անձը Վաղարշյան փողոցում գործող սուպերմարկետից գաղտնի հափշտակել էր թանկարժեք կոնյակ։ Արաբկիրի ոստիկաններն անմիջապես մեկնել էին դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ հետաքննական միջոցառումներ։

Սուպերմարկետին պատճառվել էր շուրջ 130,000 դրամի վնաս։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկեցին միջոցառումներ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Այս ընթացքում ոստիկանության տարածքային տարբեր ստորաբաժանումներում ևս ալկոհոլային խմիչքների գողության վերաբերյալ հաղորդումներ էին ընդունվում, ստացվում էին օպերատիվ տեղեկություններ։ Թիրախում սուպերմարկետներն ու խանութներն էին։ Գողանում էին համեմատաբար թանկարժեք խմիչքները։ Վարկած կար, որ ոստիկաններին հայտնի բոլոր գողությունները կատարում է նույն անձը։

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկաններին ի վերջո հաջողվեց պարզել հունվարի 5-ին սուպերմարկետից կոնյակ գողացած անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված 56-ամյա Ռուդիկ Բաբայանն էր, որը նույն օրը մայրաքաղաքում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության բաժին։ Նմանօրինակ գողությունների միջև կապի վերաբերյալ ոստիկանների ունեցած վարկածը հաստատվեց։ Պարզվեց, որ Բաբայանը կատարել է մի քանի տասնյակ գողություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և հանրապետության գրեթե բոլոր մարզերում՝ մայրաքաղաքից մինչև Սևան, Մարտունուց մինչև Մասիս։ Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: