Իսրայելում կդադարեն ընդունել հայկական բժշկական դիպլոմները

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի Առողջապահության նախարարությունը մտադիր է խստացնել արտերկրում կրթություն ստացած բժիշկներին արտոնագրեր տրամադրելու գործընթացը․ փոխանցում է vesty.co.il-ին։

Ըստ ԱՆ էջում տեղադրված փաստաթղթի՝ արտոնագրի տրամադրման համար քննություն հանձնելու իրավունք կունենան միայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրներում դիպլոմ ստացած, ինչպես նաև Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված ուսումնարաններն ավարտած անձինք։

Vesty.co.il ռուս-իսրայելական պարբերականը մասնավորապես հայտնում է․
Մոտ ապագայում Իսրայելում կդադարեն ընդունել Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Հայաստանում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում բժշկական կրթություն ստացած ուսանողների դիպլոմները։
«Մտավախություն կա, որ այդ որոշումը բոլոր կրթական հաստատությունների դիպլոմներին է վերաբերում։ Դեռ ուսումնասիրությունների փուլում ենք։ Չափանիշներ կան, որոնք ունենալու դեպքում միայն ուսանողները կկարողանան Իսրայելում բժիշկ աշխատել։ Դեռ հստակ չէ՝ բժշկական կրթություն ապահովող հաստատությունները, մասնավորապես՝ Բժշկական համալսարանն ավարտած ուսանողները համապատասխանում են այդ չափանիշներին, թե ոչ»,- մեզ հետ զրույցում նշեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարությունից, որտեղ մեզ ուղղորդեցին Կրթության և գիտության նախարարություն։ Կրթության և գիտության նախարարությունում, սակայն, Իսրայելի նոր որոշման մասին դեռ տեղյակ չէին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ Հայաստանում կրթություն ստացած բժիշկների, մասնավորապես՝ ատամնաբույժների աշխատանքի մասին բողոքով։
Բացի այդ, Իսրայելի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել էր հայտարարություն այն մասին, որ գերատեսչությունը անվստահություն է հայտնում հայկական բժշկական կրթության համակարգին:

Նշենք, որ բժիշկների արտոնագրման խստացումը կապված է հայկական կեղծ դիպլոմների մասին սկանդալի հետ, որը դեռ 2017-ին էր ծագել։ Արդյունքում քրեական գործի գաղտնի հետաքննություն էր մեկնարկել։ Իսկ արդեն 2018-ի դեկտեմբերի 2-ին իսրայելական ոստիկանությունը նախաձեռնել էր «Սպանելու արտոնագիր» անվանումը ստացած հատուկ գործողությունը, որի ընթացքում ձերբակալվել էին երկրի տարբեր առողջապահական հիմնարկներում աշխատող 40 բժիշկներ ու դեղագետներ՝ կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեղադրանքով:

Նելլի Մելքոնյան