Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի վարչապետների և Բելգիայի թագավորի հետ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի վարչապետների և Բելգիայի թագավորի հետ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA-ի վավերացումը և շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին` երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և նշել, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրա արդյունքները որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցել: Վարչապետի խոսքով` ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը փաստել են նաև միջազգային դիտորդական կազմակերպությունները:

Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:

Վարչապետ Փաշինյանը Սլովակիայի կառավարության ղեկավար Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:

Պետեր Պելեգրինին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը: Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում և այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում:

Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի և Վրաստանի վարչապետներ` Պեդրո Սանչեսի ու Մամուկա Բախտաձեի հետ:

Վարչապետ Փաշինյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն ավարտվել է: