Դանակահարություն Մասիսում. կասկածյալը 21-ամյա աղջիկ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունվարի 21-ին՝ ժամը 5-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21 ամյա մի աղջիկ: Ըստ նրա հայտարարության՝ դանակահարվել էր:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 21-ին, ժամը 4-ն անց 20-ի սահմաններում Մասիսի Հերացու փողոցի վերջնամասում աղջկան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանում բնակվող, 21-ամյա Լիանա Հարությունյանը:

Ոստիկանները նրան հայտնաբերեցին և դանակահարության կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Նա խոստովանել է կատարածը:

Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն: