100 հազարի կարող է հասնել հնարավոր կրճատվողների թիվը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ

– Պարոն Կարապետյան, մարզպետների ու այլ գերատեսչությունների կողմից իրենց և իրենց աշխատողներին պարգևավճարներ տալու իրողությունը որքանո՞վ էր արդարացված, թեկուզ սոցիալական հավասարության կամ արդարության տեսանկյունից:

– Մենք այդ հարցը երկու հարթության մեջ կարող ենք քննարկել: Իրավական տեսանկյունից խնդիր չկա, որովհետև դա դեռևս 2017 թվականից պլանավորված գործընթաց էր: Բարոյական հարթության մեջ, հնարավոր է, որ խնդիր կա: Ես չէի պարգևատրի: Մենք նման փորձ ունեցել ենք Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում, երբ ամբողջությամբ փոխեցինք պարգևատրումների համակարգը և այն դրեցինք արդյունքներով պայմանավորված վարձատրության վրա:

– Քննադատվում է նաև այն հանգամանքը, որ մարզպետներն ու այլ պաշտոնյաներ ընդամենը 6-7 ամիս են պաշտոնավարել, և ինչո՞ւ են իրենք իրենց պարգևավճար հատկացրել:

– Ես լսում էի Շիրակի մարզպետի խոսքը, որն ասում էր, թե իրեն 50 տոկոսի չափով է պարգևատրել՝ ելնելով իր աշխատած ամիսների քանակից: Իհարկե՝ նորից օրենքի խախտում չէ, որ մարդն իրեն ամբողջ տարվա կտրվածքով է պարգևատրում: Բայց կրկին բարոյական հարթության վրա, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ մարդն իրեն պարգևատրելու հնարավորություն ունենա: Պարգևատրումը պետք է լինի ավելի բարձր օղակներից: Մարզպետներին պետք է պարգևատրի վարչապետը կամ տարածքային կառավարման նախարարը:

– Կառավարությունը կառուցվածքային փոփոխության շրջանակում նախատեսում է կրճատել 5 նախարարություն: Այլ կառույցնե՞ր էլ կկրճատվեն:

– Ամբողջական կառույցների կրճատման մասին չեմ կարող ասել, բայց որ բոլոր կառույցներում ահավոր մեծ թվով, ուռճացված հաստիքներ կան, դա միանշանակ է: Դա նշանակում է, որ այդ ծառայությունը մեր հանրությանը մատուցելու համար պետք է, ենթադրենք, երկու-երեք անգամ ավելի քիչ, բայց բարձր վարձատրվող պրոֆեսիոնալ մարդ, քան հիմա մեր ունեցած թվաքանակն է ամբողջ պետական կառավարման համակարգում:

– Օպտիմալացման արդյունքում մոտ 50 հազար աշխատողների կրճատման մասին է խոսք գնում: Իրականում քանի՞ աշխատող կարող է կրճատվել պետական համակարգում:

– Հաշվարկներ չկան, գնահատականները տարբեր են: Իրականում կարող է մինչև 100 հազարի հասնել: Մենք այդ հարցը յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր հիմնարկում պետք է առանձին քննարկենք:

– Նման թվաքանակ կրճատելու դեպքում սոցիալական լուրջ խնդիր կառաջանա…

– Համաձայն եմ, բայց սոցիալական խնդիրը կարելի է սոցիալական նպաստներով լուծել:

– Ինչպե՞ս: Երկու ամիս սոցիալական նպաստ տալով կլուծվի՞ խնդիրը:

– Հնարավոր է նպաստը տալ մեկ տարի՝ միաժամանակ մարդուն տալով լրացուցիչ կրթություն ստանալու կամ սեփական բիզնեսը հիմնելու հնարավորություն: Կառավարության ամենակարևոր հայտարարություններից մեկն այն է, որ բոլոր մարդիկ սկսեն բիզնեսով զբաղվել, և դրա համար էլ միկրոբիզնեսը Երևանում չի հարկվելու:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան