Հանրայինն ավարտել է «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի ընդունման փուլը
Մշակույթ
24.01.2019 | 19:48«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի մրցույթի արդյունքում Հանրային հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
«Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից և պետք է ընտրություն կատարվի։ Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշումը կայացնելու և եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար»,- նշել է Սրբուհի Սարգսյանը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2019»-ում:
Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: