«Հանրությունն ուզում է տեսնել՝ արդյոք սերմացու գողացող մկները ենթարկվելո՞ւ են պատասխանատվության». Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով որոշ գերատեսչությունների պարգևատրումներին, կարծիք հայտնեց, որ պետական համակարգի աշխատակիցները պետք է ժամանակ առ ժամանակ խրախուսվեն, այդ թվում՝ նյութապես: Այլ խնդիր է դրանց չափն ու հրապարակայնությունը։

«ՊԵԿ նախագահը չհերքեց, որ նոյեմբեր-դեկտեմբերի պարգևավճարների, աշխատավարձերի, հավելավճարների հանրագումարը կարող է կազմել 8-9 մլն դրամ:  Մեր հանրության համար ի՞նչ տարբերություն՝ դրա անունը պարգևավճար է, լրավճար, թե՞ 13-րդ աշխատավարձ»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով. «Ես կուզեի՝ դա արվեր հրապարակային ու թափանցիկ: Եթե լավ բան եք անում, ինչո՞ւ եք թաքցնում»:

Նորիկյանի խոսքով՝ եթե բացատրվեր հանրությանը, մեր հանրությունը բավական ըմբռնումով կմոտենար: «Բայց հիմա մենք անզեն աչքով տեսնում ենք, որ ՀՀ-ում կան թոշակառուներ, որոնք ստանում են 30 հազար դրամ, բայց ՊԵԿ-ի մի պաշտոնյա կարող է ստանալ 9 մլն դրամ: Ստացվում է՝ թոշակառուի 25 տարվա թոշակը տրվել է ՊԵԿ-ի մեկ աշխատակցի: Սա սոցիալական արդարության տեսակետից արդար չէ հասարակության նկատմամբ: Հասարակության կողմից արդարացի պոռթկումն ունի իր հիմքերը: Կարծում եմ՝ իշխանությունը պետք է հանրության մեջ այս բռնկումներին ադեկվատ արձագանքի»,- նշեց Նորիկյանը:

Անդրադառնալով ինքնապարգևատրված ՊԵԿ ղեկավարությանը՝ փաստաբանն ասաց. «Ես կարող եմ հռետորական հարցադրում անել՝ արդյո՞ք ՀՀ-ում ստվերային տնտեսությունը վերացել է: Արդյո՞ք մենք գտնվում ենք տնտեսական այնպիսի դինամիկայի մեջ, որտեղ գործարար-պետություն հարաբերությունն ազնիվ հարթությունում է, արդյո՞ք ՊԵԿ-ն այս ամիսների ընթացքում հայտարարել է, թե իրենց աշխատանքի արդյունքում ստվերային տնտեսությունն այսքան նվազել է»:

Փաստաբանը նշեց, որ պետություն-գործատու հարաբերությունում «արմատական փոփոխություն» չի տեսնում:

Նրա խոսքով՝ հասարակությունը մանդատ է տվել այս իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով 2 բան. պատժել հանցագործներին և վերադարձնել իրենից թալանածը: «Այո՛, ընթանում է նախաքննություն, բայց մենք այս պահին չունենք մեկ քրեական գործ, որի հիման վրա անձը ենթարկված լինի քրեական պատասխանատվության, և ասենք, որ այս մարդն իր իշխանությունը գերազանցելով կուտակել է այսքան միլիոններ»,- նշեց փաստաբանը: Ըստ նրա՝ հանրությունն այսօր ուզում է տեսնել՝ արդյո՞ք սերմացու գողացող մկները ենթարկվելու են պատասխանատվության:

Անդրադառնալով իրավական ակտերի նախագծերի կայքում երեկ շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է մի շարք սուբյեկտների, այդ թվում՝ փաստաբանների հարկման տեսակը փոխել՝ շրջանառության հարկից դարձնելով ԱԱՀ, Նորայր Նորիկյանն ասաց, որ դա փաստաբաններին մղելու է ստվեր:

«Ուղղակի փաստաբաններն ի վիճակի չեն լինելու այդպիսի հարկային ռեժիմի տակ աշխատել: Դա հնարավոր չէ: Փաստաբանների ճնշող մեծամասնությունը կա՛մ դադարեցնելու է գործունեությունը, կա՛մ տեղափոխվելու է ստվերային դաշտ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարինե Խառատյան