Հաշվի առնելով մեր պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը, պետք է պատրաստ լինենք վատագույնին. Արամ Համբարյան

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

ԱՄՆ Հայ  Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» առաջարկի առնչությամբ:

«Հակամարտության կարգավորման ներկայի փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ՝ ստանալ այս հարցերի պատասխանները՝

-արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքներն» ընթացիկ բանակցությունների համար հիմք են,

-ո՞րն է քննարկվող համաձայնագրի ուրվագիծը,

-ի՞նչ դերակատարում է ունենալու Արցախն այս գործընթացում,

-արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից,

– ո՞ր տարրերն են առաջնային և որո՞նք` երկրորդական,

-ո՞րն է երկրորդ պլան մղված հանձնառությունների իրականացման տեսլականը,

-ի՞նչ երաշիքներ կարող են առաջարկվել ագրեսիայի չվերսկսման համար,

-որո՞նք են խաղաղապահների վերաբերյալ իրական սպասումները,

-հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, արդյո՞ք Ադրբեջանն ազնիվ կգտնվի ու կկատարի Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Կամ արդյո՞ք Ադրբեջանն այդ զիջումը որպես թուլության նշան կընկալի ու տարածքային նոր հավակնություններ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց նրանց, չի հայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-գրել է Համբարյանը:

Միշտ պետք է լավագույնին հուսալ, բայց հաշվի առնելով պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը, պետք է պատրաստ լինենք  վատագույնին: Այժմ անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-նշել է նա Համբարյանը: