Պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Բարի տնակ»-ի շահառու երեխաները իրենց զգան հասարակության անբաժանելի մասը. Նունե Սարգսյան

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադրած «Բարի տնակ»:

Տիկին Սարգսյանը կազմակերպության հիմնադիր-նախագահ Մարինե Ադուլյանի ուղեկցությամբ շրջել է շենքում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին և առաջիկա ծրագրերին: «Բարի մամա» բարեգործական կազմակերպության նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը:

Շրջայցի ավարտին տիկին Նունե Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադիրների և աշխատակիցների հետ, հանձնել «Բարի տնակ» նախագծի իրագործման համար Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանգանակած նվիրատվությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, նշել է, որ «Բարի տնակ»-ը, «Բարի մամա»-ն համեստորեն, սուս ու փուս արել են իրենց գործը:,-«Ինձ համար հայտնագործություն էր,- ասել է տիկին Սարգսյանը: -Առաջին անգամ մտնելով այս, իսկապես բարի տեսքով տնակը, շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ»: Հանրապետության նախագահի տիկինը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Բարի տնակ»-ի շահառու երեխաները իրենց զգան հասարակության անբաժանելի մասը: «Կարևոր է այսպիսի անձանց և երեխաներին կրթություն տալ, նրանց արհեստ, արվեստ սովորեցնել: Դրանով նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ, մենակ չզգալ: Երկրորդը. մենք մեր քաղաքում և, առհասարակ, մեր երկրում պետք է հարմարություններ ստեղծենք այսպիսի անձանց շարժման»,-ասել է հանրապետության նախագահի տիկինը: