Հանձնարարեք ԱԱԾ-ին ճշտել ներկայացրած փաստերիս իսկությունը. փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի կալանքի առնչությամբ

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը տեղեկացնում է, որ պետական մարմինները անօրինականություններ են գործում և եթե դրա առաջը չառնեն, կունենանք նաև մեծ խնդիր պետական անվտանգության հետ։

«Պետական միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ծանր են, բայց կալանքը կրելու ընթացքում կյանքին վտանգ չեն սպառնա։ Սակայն փաստել են նաև, որ այդ հիվանդությունները կարող են կյանքին վտանգ սպառնալ, բայց չեն կարող ասել, թե երբ։ Այս պետական միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը վերջում, որպես հանձնաժողովի նախագահ, ստորագրել է առողջապահության փոխնախարարի անունից մի անձնավորություն, որն այս պահին արդեն Առողջապահության նախարարության աշխատակից չէ: Պարո՛ն վարչապետ, ահա պետական կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի պատկերը, որի տված եզրակացության հիման վրա Գրիգորյանին հետ ուղարկեցին բանտախուց։ Հաշվի առնելով, որ այս դրվագը ուղղակի աղերս ունի պետական անվտանգության հետ, խնդրում եմ հանձնարարել ԱԱԾ-ին ճշտել ներկայացրած փաստերիս իսկությունը»,- ասաց Մանվել Գրիգորյանի պատշտպանը՝ կոչ անելով վարչապետին  պարզել՝ ով և ինչպես ազդեց այդ հանձնաժողովի վրա, որ Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ նման եզրակացություն տրվեց։

Վերջինս անդրադարձավ նաև պաշտպանների հասցեին հնչող քննադատություններին և նշեց, որ այդ խնդրի կարգավորման համար պետք է ոչ թե օրենքի մեջ փոփոխություն մտցնել, այլ երկրում մշակույթ մտցնել՝ հարգել իրավապաշտպանի մասնագիտությունը, իսկ այդ մշակույթի առաջին կրողը պետք է լինի հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդը Ձեզ է ընտրել, Ձեզ է լսում, պարո՛ն վարչապետ, եթե այսօր այս մշակույթը չձևավորվի, վաղը կլինի ոչ թե ուշ, այլ ուշացած և մաթեմատիկական ճշգրտությամբ հետ է գալու և կպնի Ձեր որդեգրած գաղափարներին։ Հայաստանում պետք է բացառել ընտրովի արդարադատությունը և նախաքննությունը։ Ես պաշտպանում եմ ոչ թե անձին, այլ նրա խախտված իրավունքը»,- ասաց պաշտպանը։