2015-ին մահացած դատապարտյալի գործով վարույթն իրականացնող մարմինը գործողություններ է իրականացնում միայն տուժող կողմի միջնորդելուց հետո. ՀՔԱՎ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

2015թ. ապրիլին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարելու հետևանքով հիվանդանոցում մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2019թ. հունվարի 10-ին հերթական միջնորդությունն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Ս. Գևորգյանը «Հրազդան» ՔԿՀ-ից  «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո 2015 թ. ապրիլի 20-ին ինքնավնասում է արել, որից չորս օր անց միայն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց մահացել է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ս. Գևորգյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցվելուց հետո: Ընդ որում՝ քրեական գործ է հարուցվել քրեական գործ չհարուցելու մասին 2015թ. մայիսի 7-ի որոշումը բողոքարկելուց հետո միայն:

Քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, թույլ են տրվել մի շարք խախտումներ:

2018թ. մարտի 28-ին կրկին տուժող կողմի միջնորդությամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Այդ միջնորդությամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը մատնանշել էր փորձագիտական եզրակացության մեջ առկա մի շարք հակասություններ ու թերացումներ:

Տուժող կողմը ուշադրության արժանի հանգամանքներ է նկատել նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ: