Կիևի դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Կիևի դատարանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Չնայած մեղադրյալը չի ընդունում մեղքը՝ դատարանը, լսելով վկաների ցուցմունքները, հետազոտելով փորձագետների ներկայացրած ապացույցները, փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, գնահատելով պաշտպանական կողմի փաստարկները, կարծում է, որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված է»,- հայտարարել է դատավորը:

Դատարանն այսօր սկսել է կարդալ Յանուկովիչի դատավճիռը: Ընդ որում, այն հեռակա է, քանի որ Ուկրաինայի նախկին նախագահը 2014 թվականից երկրի սահմաններից դուրս է:

Պետական դավաճանության վերաբերյալ գործը դատարանը սկսել է քննել 2017 թվականի հունիսից: Այն բազմաթիվ քրեական գործերից մեկն է, որոնք ուկրաինական իշխանությունները պետության նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել են 2014թ. պետական հեղաշրջումից հետո:

Նախապես դատախազությունը պատրաստվում էր Յանուկովիչի համար ցմահ ազատազրկում պահանջել, սակայն հետագայում մեղադրող կողմը որոշեց 15 տարվա ազատազրկում պահանջել:

Վիկտոր Յանուկովիչը կտրականապես հերքում է մեղքը: